
Երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերը ինտենսիվ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրաջններին և Արևմտյան Բեքաա շրջանին, որի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 13 և վիրավորվել 42 մարդ, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
«Մարտի 2-ին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի, իսկ վիրավորների թիվը՝ 8353-ի», – նշվում է գերատեսչության X-ում հրապարակված զեկույցի մեջ։
Նախարարությունը նշել է, որ փրկարարները շարունակում են մաքրել փլատակները որոշ տարածքներում, և զոհերի և վիրավորների թիվը կարող է ավելանալ։