Լիբանանում հայտնել են իսրայելական հարձակումների հետևանքով զոհված 2712 մարդու մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի օրն ինտենսիվ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին և Արևմտյան Բեկաա հովտին։ Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում սպանվել է 13 մարդ, ևս 42-ը ստացել են վնասվածքներ։

«Ռազմական էսկալացիայի սկզբից՝ մարտի 2-ից ի վեր, զոհերի ընդհանուր թիվը հասել է 2715-ի, իսկ վիրավորներինը՝ 8353-ի»,- նշված է գերատեսչության X-ի էջում հրապարակված ամփոփագրում։

Նախարարությունից հայտնել են նաև, որ որոշ վայրերում փրկարարները շարունակում են փլատակների մաքրման աշխատանքները, ուստի զոհերի և տուժածների թիվը կարող է աճել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *