Վայեգոն բույսերի պաշտպանության միջոցներ արտադրող BAYER ընկերության ուժեղ ազդեցությամբ, նորարարական միջատասպան է, որը պայքարում է վնասատուների դեմ զարգացման բոլոր փուլերում ՝ ձվից մինչև հասուն միջատը ներառյալ:
Շնորհիվ Վայեգոյի ակտիվ նյութի՝ տետրանիպրոլի, պատրաստուկը հատկապես արագ է ազդում: Այն կուլ տալուց անմիջապես հետո միջատի մկաններն անվերահսկելիորեն կծկվում ու կորցնում են շարժունակությունը, որից հետո միջատն անմիջապես դադարում է սնվել: Բույսը Վայեգոյով մշակելուց մոտ 1-2 ժամ անց վնասատուների թիվը գրեթե կիսով չափ կրճատվում է: Ամենակարևորն այն է, որ պատրաստուկը վնաս չի պատճառում բույսին:
Վայեգոն ազդում է վնասատուների լայն շրջանակի վրա, այդ թվում են՝ խնձորենու պոտղակերը, եգիպտացորենի բվիկը, խնձորենու սղոցողը, խաղողի տերևաոլորը, խաղողի խայտաթիթեռը, լվիճները, կոլորադյան բզեզը, խնձորի ճանճը, շերտավոր պտղացեցը, հողի լվիկները, կաղամբի ցեցը և այլն: Պատրաստուկն օգտագործվում է նաև մի շարք մշակաբույսերի մշակման համար, ներառյալ՝ կարտոֆիլը, եգիպտացորենը, բանջարեղենը, կաղամբի տեսակները, հնդավոր մրգերը, կորիզավոր մրգերը, խաղողի վազը, ընկուզավորները և լոբազգիները:
Ինչպե՞ս օգտագործել Վայեգոն
Պատրաստուկի օգտագործման հաճախականությունը տարբերվում է տարբեր մշակաբույսերի դեպքում: Բացի դրանից, այն ցանկալի է օգտագործել ճիշտ ժամանակին, որպեսզի վնասատուների հետ միասին չոչնչացվեն օգտակար միջատները: Ուստի խորհուրդ ենք տալիս նախապես խորհրդակցել «Նատալի Ագրո» ՍՊԸ -ի ներկայացուցիչների հետ և ստանալ ավելի մանրամասն տեղեկատվություն: Ագրոխորհրդատվության համար այցելեք ընկերության խանութների ցանց կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարին՝ +37477685060: