Լեհաստանն ու Հայաստանը համատեղ ռազմական զորավարժություններ կանցկացնեն

Այն երկրները, որոնք շահագրգռված են կայունությամբ, անվտանգությամբ և համագործակցությամբ, քննարկումների համար մեր գործընկերներն են։ Այս մասին X-ի իր էջում գրել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ կիսվելով Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ բանակցությունների արդյունքներով։

«Ուստի մենք հետաքրքրված ենք համատեղ զորավարժություններով, ռազմական ակադեմիաների միջև համագործակցությամբ և Հայաստանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում փորձի փոխանակմամբ։ Այսօր ես դա քննարկեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Շնորհակալություն այցի համար», — նշել է նա։

Կոսինյակ-Կամիշը ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում անվտանգությունը կառուցվում է ոչ միայն ռազմական ուժի, այլև պատասխանատու գործընկերության և տարածաշրջանի ապագայի մասին ռազմավարականորեն մտածող երկրների միջև երկարաժամկետ համագործակցության ցանցի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *