ԱՄՆ-ն թույլատրել է BP-ին աշխատել Ադրբեջանում գտնվող ռուսների և իրանցիների հետ

Միացյալ Նահանգները երկարաձգել են BP-ին տրամադրված արտոնագիրը, որը թույլ է տալիս շրջանցիկ ուղի օգտագորխել՝ Ադրբեջանում իրականացվող խոշոր գազային նախագծում պատժամիջոցների տակ գտնվող իրանական և ռուսական գործընկերների մասնակցությամբ վճարումներ կատարելու համար, հայտնում է Bloomberg News-ը։

«Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրի մշակման կոնսորցիումի կազմում ներառված են ռուսական «Լուկոյլ» և իրանական NICO (Իրանի ազգային նավթային ընկերություն) ընկերությունները։ Կոնսորցիումի օպերատորը BP-ն է՝ 29,99% բաժնեմասով։ 2025 թվականի կեսերի տվյալներով՝ «Լուկոյլին» էր պատկանում բաժնետոմսերի 19,99%-ը, թուրքական TPAO-ին՝ 19%-ը, «Հարավային գազային միջանցք» ընկերությանը (որի բաժնետերերն են SOCAR-ը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը)՝ 16,02%-ը, NICO-ին՝ 10%-ը և հունգարական MVM-ին՝ 5%-ը։

NICO ընկերությունը հենց սկզբից ներկայացված է եղել «Շահդենիզ» կոնսորցիումում։ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող իրանական ընկերության մասնակցությունը Կասպից ծովում գտնվող Ադրբեջանի խոշոր գազակոնդենսատային հանքավայրում «համաձայնեցված է եղել Վաշինգտոնի հետ», նշվում է հրապարակման մեջ։ ԱՄՆ-ն թույլատրել է BP-ին աշխատել այդ կոնսորցիումում գտնվող իրանական ընկերության հետ։

Ռուսական «Լուկոյլ»-ը անցյալ տարի հայտնվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի պատժամիջոցների տակ։ Այդ ժամանակ ԱՄՆ կառավարությունը ընկերությանը ժամանակ է տվել՝ իր արտասահմանյան ակտիվները վաճառելու համար (այդ թվում՝ Ադրբեջանում գտնվող ակտիվները)։ Սակայն մինչ օրս «Լուկոյլ»-ը չի գտել այդ ակտիվների գնորդին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *