Զախարովան Հայաստանին աջակցող բանաձևը որակել է որպես «ամբարտավան և հովանավորչական»

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) անվերջ բանաձևեր է հրապարակում այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի խորհրդարանի կողմից ԵԽ-ի հետ համագործակցության կասեցմանը՝ ԵԽ-ի կողմից Հայաստանում ժողովրդավարական կայունությանն աջակցող բանաձևի ընդունումից հետո։

«Հակագիտական բանաձևեր, ոչ միայն քաղաքականացված, այլև կեղծ, որոնք այս կառույցն անվերջ հրապարակում է՝ ինչպես փչացած տպիչը․․․ Երրորդ երկրների նկատմամբ այդ բանաձևերի լեզուն հիմնականում ամբարտավան և հովանավորչական է, ինչպես որևէ մետրոպոլիս խոսում է իր գաղութների հետ»,- նշել է Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը միայնակ չէ, որ «բախվում է այս կառույցի անքաղաքավարությանը, անհարգալից վերաբերմունքին և ինքնիշխան պետությունների ներքին գործերին ուղղակի միջամտությանը»։ Եվրախորհրդարանի այս վերաբերմունքը, ըստ նրա, ակնհայտ է ամենուրեք՝ այլ երկրների հետ հարաբերություններում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *