
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի հետ։ Փեզեշքիանն այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում։
«Վերջերս ես հանդիպել եմ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սայիդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Հանդիպումն անցել է անկեղծ մթնոլորտում, և քննարկումները տևել են մոտավորապես երկուսուկես ժամ», – ասել է Իրանի նախագահը։
Սա Խամենեիի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպման մասին առաջին պաշտոնական հաղորդագրությունն է։