Կառավարությունը 58 կմ ճանապարհների նորոգման համար հատկացրել է 13 մլրդ դրամ

58 կմ ճանապարհների նորոգման համար հատկացվել է 13 մլրդ դրամ։ Համապատասխան որոշումը մայիսի 7-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Այս միջոցներով կվերանորոգվեն 1 կմ երկարությամբ միջպետական ճանապարհներ, 27 կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհներ և 30 կմ երկարությամբ մարզային նշանակության ճանապարհներ։ Բացի այդ, կվերանորոգվեն երկու տրանսպորտային հանգույցներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *