«ԴՕԿ»-ը և «Համահայկական ճակատ»-ը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

«ԴՕԿ»-ը և «Համահայկական ճակատ»-ը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

«ԴՕԿ» կուսակցության և «Համահայկական ճակատ» կուսակցության համատեղ հայտարարությամբ են հանդես եկել․ «Մայիսի 9-ը հայ ժողովրդի հաղթանակի, պատվի և ազգային կամքի խորհրդանիշն է։
     Այս օրը մենք խոնարհվում ենք Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի առաջ և գլուխ ենք խոնարհում Շուշիի ազատամարտի անմահ հերոսների առաջ, ովքեր իրենց արյամբ ապացուցեցին, որ հայ ժողովուրդը ծնված է հաղթելու և հայրենիքը պաշտպանելու համար։
     Մայիսի 9-ին «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» և «Համահայկական ճակատ» կուսակցությունները հավաքվում են Մոնումենտի այգու մուտքի մոտ ժամը 10։30 ին` երթով շարժվելու և վերահաստատելու մեր ազգային միասնությունը, պայքարի կամքը և հաղթանակի ոգին։
     Սա ուխտ է՝ հավատարիմ մնալու մեր հերոսների հիշատակին։
     Սա կոչ է՝ ոտքի կանգնելու ազգային արժանապատվության համար։
     Սա պայքարի ազդակ է՝ հանուն ուժեղ և հաղթական Հայաստանի։
     Հրավիրում ենք բոլոր կուսակցականններին, համակիրներին, հայրենակիցներին, բոլորին` միանալու երթին։
     Միասին ապացուցենք, որ հայ ժողովրդի հաղթանակի ոգին անկոտրում է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *