Շաբաթ օրվանից Իրանի Թեհրան նահանգի բոլոր պետական հիմնարկները կվերսկսեն լիարժեք աշխատանքը

Շաբաթ օրվանից Իրանի Թեհրան նահանգի բոլոր նախարարությունները, պետական կազմակերպություններն ու գործադիր մարմինները կանցնեն լիարժեք աշխատանքային ռեժիմի։ Այս մասին, ըստ Mehr գործակալության, հայտարարել է Թեհրանի նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը։

«Դպրոցներն ու բուհերը նույնպես կվերադառնան բնականոն աշխատանքին՝ կրթության, գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարությունների սահմանած կարգով», — հավելել է Մոթամեդիանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *