Կրեմլ․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են նստել երկու աթոռի վրա

Հայաստանի իշխանությունները ցանկանում են նստել երկու աթոռի վրա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Ցավոք, Երևանում շարունակում են փորձել հետևել, ինչպես կասեի, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը։ Քանի դեռ որքան կարելի է այսպիսի կեցվածքով, այսպես ասած, մնալ, չգիտեմ։ Բայց այս ամենը, իհարկե, վնաս է հասցնում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այդքան շահավետ են Ռուսաստանի և Հայաստանի համար», — ասել է նա բրիֆինգում։

Ուշակովը նշել է, որ երկկողմ համագործակցությունը ավելի շահավետ է Երևանին, քան Մոսկվային։

«Շատ առումներով բարենպաստ իրավիճակը, մասնավորապես Հայաստանի տնտեսական զարգացման առումով, կապված է մեր երկրների միջև հարաբերությունների այդ հաջող զարգացման հետ, մասնավորապես՝ Հայաստանի համագործակցության հետ ԵԱՏՄ-ի շրջանակներում», — ընդգծել է նախագահի օգնականը։

Նա հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում անցկացրել են լուրջ բանակցություններ, «որոնց ընթացքում բոլոր կետերը դրվեցին իրենց տեղում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *