Մարտունիում ծառերի սպանդ է. ըստ ղեկավար Հովհաննես Հովեյանի` դրանք խանգարում են (լուսանկար, տեսանյութ)

Մարտունիում ծառերի սպանդ է. ըստ ղեկավար Հովհաննես Հովեյանի` դրանք խանգարում են

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը ահազանգում է. «Մարտունիում ծառերի սպանդը շարունակվում է, բայց արդեն` «օրինական» դաշտում: «Ժամկետանց» հանրային լսման դրական եզրակացությունը և «գրպանային» ավագանու որոշումը Համայնքի ղեկավարի ձեռքում է:
     Համայնքի ղեկավար պարոն Հովեյանն էլ ավագանու նիստում ասում է, որ հասուն ծառերը խանգարում են կոմունիկացիաներին:
     Ստացվում է, որ մի քանի տարին մեկ արմատակալած, հասուն ծառերը պիտի հանեն ու նոր տնկիներ դնեն, որ կոմունիկացիներին չխանգարի»:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *