ԱՄԷ-ին հաջողվել է Իրանից գաղտնի մի քանի նավթային լցանավ անցկացնել Հորմուզի նեղուցով. Reuters

Արաբական Միացյալ Էմիրություններին հաջողվել է իր մի քանի նավթային լցանավերն անցկացնել Հորմուզի նեղուցով՝ հենց Իրանի քթի տակով։ Դրա մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով փորձագետներին և նավագնացության տվյալները:

Ըստ Kpler և SynMax ընկերությունների տվյալների՝ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությանը հաջողվել է ապրիլին առնվազն 6 միլիոն բարել հում նավթ արտահանել չորս լցանավերի միջոցով, որոնք նավարկում են Պարսից ծոցում:

Reuters-ի երեք աղբյուրներ հայտնել են, որ լցանավերը կարող էին կա՛մ իրենց բեռը վերաբեռնել դեպի Հարավարևելյան Ասիա ուղևորվող այլ նավերի վրա, կա՛մ խարիսխ գցել Օմանում, կա՛մ ուղղակիորեն մեկնել Հարավային Կորեայի նավթավերամշակման գործարաններ:

Այս չորս նավերի ճանապարհորդությունը ցույց է տալիս, թե արտադրողներն ու գնորդները ինչպիսի ռիսկերի են պատրաստ գնալ նավթի վաճառքն ավելացնելու համար՝ չնայած Իրանի սպառնալիքներին՝ հարձակվել ցանկացած նավի վրա, որը կհամարձակվի առանց իր թույլտվության հատել Հորմուզի նեղուցը, ընդգծում է գործակալությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *