Երեւանում ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխան պատշգամբի ճաղավանդակի արանքից անզգուշաբար վայր է ընկել

Մայիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուզանդի փողոցի շենքերից մեկից Երևանի 103 շտապօգնության հերթապահ խումբը «քթի վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց է տեղափոխել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հիվանդանոցի հատուկ մասում։

Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ վիրավորը ՌԴ քաղաքացի 7-ամյա Լինա Ա.-ն է, ով Բուզանդի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի պատշգամբում խաղալիս պատահաբար ճաղավանդակի արանքից վայր է ընկել, ապա «անրակի կոտրվածք՝ առանց տեղաշարժի», «գանգի գծային կտրվածք՝ առանց տեղաշարժի» ախտորոշմամբ տեղափոխվել է Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *