Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են եկեղեցու դեմ uանձազերծված արշավին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են եկեղեցու դեմ uանձազերծված արշավին

Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եկեղեցու դեմ սանձազերծված արշավին, շինծու մեղադրանքներով եկեղեցականների և ի պաշտպանություն Եկեղեցու հանդես եկած հայորդիների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին ու ապօրինի քրեական հետապնդումներին։ Այս համատեքստում կարևորվել են օրինականության, մարդու իրավունքների միջազգային չափանիշների պահպանման և արդարադատության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը։
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *