ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Մոսկվան անընդունելի է համարել Ուկրաինայի նախագահի՝ երևանյան ամբիոնից Ռուսաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքները։
Զելենսկիի՝ Հայաստան այցին է անդրադարձել նաև ՌԴ արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ու ասել․ «Բրյուսելի ձագը»՝ Վոլոդիմիր Զելենսկին, Երևան այցի ընթացքում հայերին ցույց տվեց, թե Եվրամիությունն ինչ ապագա է պատրաստում նրանց համար»։