Եվրոպական միության առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցություններին։ Դրա մասին Financial Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Կոշտան նշել է, որ «պոտենցիալ» է տեսնում Պուտինի հետ ԵՄ բանակցությունների համար։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտպանել է նման բանակցություններ անցկացնելու գաղափարը։