Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է Սիրիկում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկությունը, հայտնում է Tasnim-ը:
Լսված ձայները կապված են եղել նավերին տրված ԻՀՊԿ ռազմածովային ուժերի զգուշացումների հետ՝ վերջիններիս անօրինական տեղաշարժի պատճառով:
Ինչպես հայտնել է Tasnim-ի թղթակիցը, ներկա պահին Սիրիկում ոչ մի պայթյուն կամ հարված չի արձանագրվել, քաղաքը գտնվում է լիակատար անվտանգության մեջ:
Իրազեկ աղբյուրների տվյալներով՝ պայթյուն հիշեցնող ձայները կապված են եղել որոշ նավերի նկատմամբ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի իրականացրած զգուշացնող գործողությունների հետ՝ չարտոնված տեղաշարժի պատճառով։
Սիրիկը գտնվում է Հորմուզի նեղուցի շրջանում: