«Մերսեդեսը» Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը

Մայիսի 7-ին՝ ժամը 22։57-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև ընկել գետը․ տուժածներ չկան։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել գետը։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս բերել գետից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *