
ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի Մինաբ քաղաքում գտնվող ռազմածովային ուժերի բազայի վրա, հաղորդում է Mehr-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժածներ չկան:
ԱՄՆ զինվորականները հարվածներ են հասցրել Քեշմ կղզու իրանական նավահանգստին և Բենդեր Աբբաս քաղաքին: Այս մասին հայտնել է Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը՝ հղում կատարելով իր աղբյուրին: Հորմուզի նեղուցի շրջանում իրանական թիրախներին ԱՄՆ-ի հարվածների մասին հայտնել է նաև Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը:
Լրագրողների զրուցակից ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ ԱՄՆ-ն այդ հարվածները չի համարում երկրների միջև պատերազմի վերսկսում։