Ռուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ


Հարեվաններ


Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը մայիսի 7-ին կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ, ասված է ՌԴ ԱԳՆ կայքում արված հայտարարության մեջ:

Ռուսական կողմը դեսպանին փոխանցել է Մոսկվայի դժգոհությունը՝ կապված Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին Հայաստանում, ԵՄ-ի աջակցությամբ անցկացված միջոցառումների շրջանակում, հարթակ տրամադրելու հետ։ ՌԴ ԱԳՆ-ում դա որակել են որպես «կտրականապես անընդունելի»՝ նշելով, որ Զելենսկին այդ հարթակն օգտագործել է Ռուսաստանի դեմ «ահաբեկչական սպառնալիքներ» հնչեցնելու համար։

Ռուսական կողմը նաև ընդգծել է, որ պաշտոնական Երևանի կողմից այդ վարքագծին հրապարակային գնահատական չտալը չի համապատասխանում ռուս-հայաստանյան հարաբերությունների գործընկերային բնույթին։

Դեսպան Արսենյանը հայտնել է, որ ռուսական կողմի ներկայացրած հարցերի վերաբերյալ կզեկուցի Երևանին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *