ՌԴ-ում անցած գիշեր էլ խաղաղ չի եղել, թեև հրադադար է հայտարարվել

Ռուսաստանի հայտարարած հրադադարից հետո հակաօդային պաշտպանության ուժերը 264 ուկրաինական ԱԹՍ են խոցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 8–ին՝ Մոսկվայի ժամանակով 0:00-ից մինչև 7:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները264 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք են ոչնչացրել»,– ասված է հաղորդագրությունում։
ԱԹՍ–ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի, Յարոսլավլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, Թաթարստանի, Մոսկվայի մարզի տարածքներում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի վրա։

Մայիսի 8-ից սկսվել է հրադադարը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հաղթանակի օրվա տոնակատարության կապակցությամբ: Այն կտևի մինչև մայիսի 10-ը։ Այդ ընթացքում ռուսական կողմը հարվածներ չի հասցնի Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերին և ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված օբյեկտներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *