ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իրանական կողմը դեռ ցանկանում է գործարք կնքել Վաշինգտոնի հետ։
Թրամփը համոզված է, որ Իրանը գործարք է ուզում ԱՄՆ-ի հետ ավելի շատ, քան ինքը։
«Կարծում եմ՝ նրանք այդ գործարքը ցանկանում են ավելի շատ, քան ես», — հայտարարել է Թրամփը Վաշինգտոնում լրագրողներին, նրա խոսքերը մեջբերում է The New York Times-ը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ գործարքը «կարող է չկայանալ, նաև կարող է տեղի ունենալ ցանկացած օր»։
Թրամփը՝ վերջերս Հորմուզի նեղուցում ամերիկյան էսկադրային ականակիրների հետ միջադեպի ֆոնին, նշել է, որ Իրանը «ֆլիրտ է անում» ԱՄՆ-ի հետ։
Միևնույն ժամանակ, ինչպես գրում է The Guardian-ը, ԱՄՆ առաջնորդը նաև լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն դեռ բանակցություններ է վարում Իրանի հետ։
Ավելի վաղ Թրամփը վստահեցրել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը դեռ ուժի մեջ է։
«Զինադադարը շարունակվում է։ Այն գործում է», — հայտնել է Թրամփը ABC News հեռուստաալիքին։