
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ-ի USS Truxtun, USS Rafael Peralta և USS Mason ականակիրները, Հորմուզի նեղուցով դեպի Օմանի ծոց անցնելիս, ենթարկվել են Իրանի կողմից հարձակման․ «նրանց ուղղությամբ արձակվել են հրթիռներ և անօդաչու սարքեր, հարձակման ընթացքում իրանցիները կիրառել են նաև փոքր նավեր»։ CENTCOM-ի հաղորդմամբ՝ ամերիկյան նավերը չեն տուժել։
«ԱՄՆ-ն հետ է մղել հարձակումը և ինքնապաշտպանության շրջանակում պատասխան հարվածներ հասցրել իրանական ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ հրթիռային արձակման հարթակներին, հրամանատարական կետերին և հետախուզական հանգույցներին»,- հայտնել է հրամանատարությունը՝ հավելելով, որ «CENTCOM-ը չի ձգտում էսկալացիայի, բայց պահպանում է մարտունակությունը պաշտպանվելու համար»։