Կոտայքում Mercedes-ը բախվել է հողաթմբերին և շրջվել. կա վիրավոր. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Նաիրի Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան 46.5 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը հիվանդանոց տեղափոխվելիս հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով դեպքի վայրից հեռացել է։ Քննչական վարչությունը պարզում է այս տեղեկությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *