Մի բան կա, որով ՔՊ-ին իսկապես զիջում ենք. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ գործող իշխանություններից իրենց հիմնական տարբերություններից մեկը քաղաքական խոսույթի և կիրառվող բառապաշարի մեջ է։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին քաղաքական դաշտում տարածվել է այնպիսի լեզու և տերմինաբանություն, որը նախկինում, իր գնահատմամբ, ընդունված չի եղել Հայաստանում։ Կարապետյանը նշել է, որ հանրային խոսքում հաճախակի են դարձել վիրավորական արտահայտությունները և քաղաքական հակառակորդների նկատմամբ կոշտ ձևակերպումները։

«Մի տեղ կա, որ մենք իրապես զիջում ենք ՔՊ-ին, դա բառապաշարների օգտագործման հաճախականությունն ու տերմինալոգիան է։ Այն բառամթերքը, որ իրենք են մտցրել Հայաստան, երբեք չի եղել»,- նշել է Կարապետյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *