Brent-ը Իրանի շուրջ նոր էսկալացիայի ֆոնին թանկացել է՝ մեկ բարելը 101,35 դոլար

Նավթի գինն ուրբաթ օրը վերսկսել է աճը՝ Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացիայի ֆոնին, որը վտանգել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը և թուլացրել Հորմուզի նեղուցի շուտափույթ բացման հույսերը։

Brent-ի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 1,29 դոլարով (1,29 տոկոս)՝ հասնելով 101,35 դոլարի մեկ բարելի համար։ Հինգշաբթի օրը Brent-ը էժանացել էր 1,21 դոլարով (1,2 տոկոս)՝ մինչև 100,06 դոլար մեկ բարելի համար։

WTI-ի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի NYMEX էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 1,05 դոլարով (1,1 տոկոս)՝ մինչև 95,86 դոլար մեկ բարելի համար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրն էժանացել էր 0,27 դոլարով (0,28 տոկոս)՝ մինչև 94,81 դոլար մեկ բարելի համար։

Նախօրեին նավթի գնի անկումը հասել էր մինչև 5 դոլար մեկ բարելի համար՝ շնորհիվ այն ազդակների, որ ԱՄՆ-ը և Իրանը մոտենում են հակամարտության կարգավորմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *