Մեկնելու եմ Երասխ. հատուկ հանդիպում ունենք.«Լուսավոր Հայաստան»–ը մեկնարկել է քարոզարշավը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավի սկսում է Երասխից։ Այս մասին, այսօր՝ մայիսի 8–ին, Facebook–ի իր էջում հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր քարոզարշավի առաջին օրն է, մեր օրը սկսվում է Հանրային երկրորդ հեռուստաընկերությունից, որտեղ ես հարցազրույց ունեմ, քաղաքական ուժերի մեջ առաջինը, որից հետո մեկնելու ենք Երասխ, այնտեղ հատուկ միջոցառում ունենք։

Հետո մեկնելու ենք Աղվերան, որտեղ շուրջ 200 երիտասարդների հետ հանդիպում ենք ունենալու և խոսելու ենք մեր մարտահրավերներից, մեր ծրագրերից և մեր կողմից առաջարկվող լուծումներից։

Բոլորին բարի քարոզարշավ, հիշում եք ինչ եք անելու, անպայման գնալու եք ընտրությունների, և նաև ձեզ առաջարկում ենք վերցնել 19-րդ քվեաթերթիկը և քվեարկելով մեր օգտին պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, պաշտպանել հայ մարդու ինքնությունը»,–ասաց նա։

Նշենք, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է այսօր և կտևի մինչև հունիսի 5–ը ներառյալ։

Ընտրությունները տեղի կունենան հունիսի 7–ին։  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *