Առաջին անգամ մերժել են Ռուսաստանին․ սկանդալ է հասունանում

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակին, հաղորդում են ուզբեկական լրատվամիջոցները։

«Կրեմլի կողմից հրապարակված տոնակատարություններին հրավիրված օտարերկրյա առաջնորդների ցանկում չեն ներառվել Կենտրոնական Ասիայի երկրների նախագահները», – նշվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ սա 2018 թվականից ի վեր առաջին շքերթն է, որը կանցկացվի առանց Կենտրոնական Ասիայի առաջնորդների մասնակցության։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ օտարերկրյա հյուրերը «հատուկ հրավիրված չեն» շքերթին։ Սակայն Մոսկվա են ժամանել ինքնահռչակ Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև Բելառուսի և Լաոսի առաջնորդները, Սլովակիայի վարչապետը, Մալայզիայի թագավորը և Սերբական Հանրապետության առաջնորդները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *