
ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը Ռուսաստանին անվանել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթող։ Նա հայտարարել է, որ Թրամփը վերացրել է պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ, և հիմա Մոսկվան գումար է վաստակում նավթի վաճառքից։ «Մենք հրետանի, զինամթերք, հակաօդային պաշտպանության միջոցներ ենք ուղարկում [Մերձավոր Արևելք Իրանի դեմ պատերազմի համար], որոնք հակառակ դեպքում կուղարկվեին Ուկրաինային։ Այսինքն՝ դրա հետևանքները շատ լուրջ են»,- հավելել է նա։
Նշենք, որ նավթի գները կտրուկ աճել են Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի սկսվելուց հետո՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով։ ԱՄՆ-ն ժամանակավոր թույլատրել էր երրորդ երկրներին գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթ և նավթամթերք։ Մարտին Ռուսաստանի նավթի արտահանումից եկամուտները գրեթե կրկնապատկվել են՝ հասնելով 19 միլիարդ դոլարի, ըստ Միջազգային էներգետիկ գործակալության ամսական զեկույցի։