
Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը, խոսելով արցախահայության իրավունքների մասին, ասել է. «Չենք կարող ասել՝ չկա այդպիսի հարց. կարգավիճակը իրենց, Ղարաբաղի հարցն ընդհանրապես: Առաջարկում եմ այդ հարցերի շուրջ՝ Ցեղասպանություն է, Ղարաբաղի հարց է, պետք է անցկացնենք համազգային հանրաքվե: Դրա հիման վրա պետությունը պետք է ծրագիր մշակի՝ ոնց ենք լուծում արցախահայության, Արցախի հարցը»: