Ռուսաստանը չեղարկել է օտարերկրյա լրագրողների հավատարմագրումը Հաղթանակի շքերթի համար. Der Spiegel

Ռուսաստանի իշխանությունները չեղարկել են Հաղթանակի շքերթի հավատարմագրումը արտասահմանյան բո;որ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Այս մասին մայիսի 7-ի երեկոյան հայտնել է գերմանական Der Spiegel պարբերականը։

Թերթի տվյալներով՝ խմբագրություններին հեռախոսով տեղեկացրել են, որ «ստեղծված իրավիճակի կապակցությամբ փոխվել է շքերթի լուսաբանման ձևաչափը», և միջոցառման մուտքի իրավունք կստանան միայն ռուսական լրատվամիջոցները։

Ինչպես նշել է Der Spiegel-ը, առաջին անգամ է, երբ արդեն տրված հավատարմագրումները զանգվածաբար չեղարկվել են մայիսի 9-ի շքերթից առաջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2026 թվականին Հաղթանակի շքերթը կանցկացվի կրճատված ձևաչափով՝ անօդաչու սարքերի հարձակումների սպառնալիքի ֆոնին։ 2007 թվականից ի վեր առաջին անգամ շքերթին չի մասնակցի ռազմական տեխնիկա։

«Еж» թելեգրամ-ալիքը ևս, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է, որ միջոցառման հեռուստատեսային ուղիղ եթերը կցուցադրվի ուշացումով։

Բացի այդ, մայիսի 9-ին Մոսկվայում նախատեսվում է անջատել բջջային ինտերնետը։ Իշխանությունները դա բացատրել են տոնական միջոցառումների ընթացքում անվտանգության նկատառումներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *