Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել


Քաղաքականություն


ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունկ կանխատեսում է, որ Իրանը կարող է դիմանալ ծովային շրջափակմանը 90-120 օր եւ ավելի ժամանակ՝ մինչեւ կբախվի լուրջ տնտեսական խնդիրների։ The Washington Post-ը գրում է, որ, ըստ հետախուզության տվյալների, Թեհրանը պահպանել է մինչպատերազմյան շարժական արձակման կայանների պաշարների 75%-ը եւ հրթիռների պաշարների 70%-ը։ Թերթին մանրամասներ հայտնել են ԿՀՎ գաղտնի զեկույցին ծանոթ չորս աղբյուրներ։

Աղբյուրներից մեկը նշել է, որ իրանական վարչակարգին հաջողվել է վերականգնել եւ կրկին բացել գրեթե բոլոր ստորգետնյա պահեստները, վերանորոգել որոշ վնասված հրթիռներ եւ նույնիսկ հավաքել մի քանի նոր հրթիռ, որոնք գրեթե պատրաստ էին պատերազմի սկզբին։

Ամերիկյան հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ շրջափակումը զգալի վնաս է հասցնում, կրճատում Իրանի ծախսերը եւ արագացնում տնտեսական փլուզումը։ Նրա խոսքով՝ իրանական բանակը զգալիորեն թուլացել է, նավատորմը ոչնչացվել է, իսկ ղեկավարները թաքնվում են։

Միեւնույն ժամանակ, WP-ի հետ զրույցում ամերիկացի պաշտոնյաներից մեկը կարծիք է հայտնել, որ ԿՀՎ-ն թերագնահատում է Իրանի կարողությունը։ Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել։ Թեեւ նման փոխադրումները չեն կարող փոխարինել ծովային մատակարարումների ծավալները, իրավիճակը այնքան էլ ծանր չէ, որքան կարծում են, ասել է պարբերականի զրուցակիցը։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրության վերսկսման ժամկետները զգալիորեն կրճատվել են։ Թեեւ Հորմուզի նեղուցում շարժը վերահսկելու համար հրթիռներն այնքան էլ կարեւոր չեն, որքան ավելի էժան անօդաչուները։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *