Թուրքիայում հերքում են, որ Մակրոնը ցանկացել է ցամաքով մտնել Թուրքիա. ANKAhaber

Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյա, ով չի ցանկացել նշվի իր անունը, թուրքական ANKAhaber լրատվական գործունեությանը հերքել է, թե իբր Էրդողանն արգելել է Մակրոնին ցամաքային սահմանով Հայաստանից մտնել Թուրքիա։

Անանուն թուրք դիվանագետը նշել է Թուրքիան չի ցանկանում ժամանակ կորցնել նմանատիպ խոսակցությունների վրա։ Նա շեշտել է, թե ցանկություն չկա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն օգտագործի մեկ այլ երկրի ներքաղաքական կյանքում։

Նշենք, որ օրեր առաջ թուրքական մամուլում գրել էին, որ Մակրոնը ցանկացել է  Հայաստանից ցամաքային սահմանով մտնել Թուրքիա, սակայն Էրդողանը Ադրբեջանի հետ խորհրդակցելուց հետո արգելել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *