ՌԴ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ 2026 թվականի հունվար–ապրիլ ամիսների արդյունքներով Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը կազմել է 5.877 տրիլիոն ռուբլի, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 2.5%-ին։ Այս մաին հայտնում է Forbes-ը:
Գերատեսչության տվյալներով՝ դեֆիցիտը 2.946 տրիլիոն ռուբլով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ֆինանսների նախարարությունում նշել են, որ տարվա սկզբին դեֆիցիտի բարձր մակարդակը հիմնականում պայմանավորված է ծախսերի «առաջանցիկ ֆինանսավորմամբ»։
Այսինքն՝ պետությունը տարվա առաջին ամիսներին արագացրել է բյուջետային ծախսերի մի մասի իրականացումը։
2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքով ամբողջ տարվա համար նախատեսված է 3.786 տրիլիոն ռուբլու դեֆիցիտ, կամ ՀՆԱ-ի 1.6%-ը։
Փորձագետների կարծիքով՝ ներկայիս ցուցանիշները կարող են ստիպել իշխանություններին վերանայել բյուջետային կանխատեսումները, հատկապես եթե պահպանվեն նավթագազային եկամուտների նվազման միտումները։