«Արժանապատվություն ունեցողը ձայն չի տա համազգային շարժումը որպես ճակատագրական սխալ որակողին»․ Հակոբ Բադալյան

«Արժանապատվություն ունեցողը ձայն չի տա համազգային շարժումը որպես ճակատագրական սխալ որակողին»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ ««Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ»: Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը Հայաստանի վարչապետն է, որը ուզում է մնալ իր պաշտոնին:

Ավելի շուտ, ես ավելի ու ավելի համոզվում եմ՝ նա չի ուզում մնալ իր պաշտոնին: Հարցն այն է, թե արդյոք նրա օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ: Եթե որեւէ մեկն ուզում է նվաստանալ, ապա բնականաբար Նիկոլ Փաշինյանը կմնա իր պաշտոնին ու կշարունակի նվաստացնել հայ ժողովրդին, ահա այսպիսի մտքերով:

Ըստ այդմ, հարցը շատ պարզ է՝ Հայաստանի հանրությունը եւ դրա յուրաքանչյյուր անդամ ունի՞ արժանապատվություն, թե՞ ոչ: Որովհետեւ արժանապատվության պարագայում պարզապես հնարավոր չէ գնալ ու քվեարկել մի ուժի կամ մի գործչի օգտին, որը համազգային բացառիկ շարժումն ու հաղթանակը որակում է ճակատագրական սխալ, փորձելով հաղթանակ ներկայացնել ողբերգական կորուստներն ու պարտությունը:

Այս հարցում Փաշինյանն այլեւս դուրս է «մեղսունակության» չափման դաշտից: Այս հարցում այլեւս մեղսունակության չափման դաշտում է Հայաստանի ընտրողը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *