Բամակցությունները կոորդինացնում է Մոջթաբա Խամենեին․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրազեկված է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ընթացող բանակցությունների մասին։ Իրանական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ կրտսեր Խամենեին ամբողջությամբ վերահսկում է բանակցային պրոցեսը եւ ոչ մի քայլ առանց իր գիտության կամ թույլտվության չի կատարվում։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետը շեշտել է, որ Գերագույն առաջնորդը իր ձեռքում է պահում երկրի կառավարման սանձերը։ Այս մասին հայտնում է Nour News լրատվական գործակալությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *