Հրապարակվել են Դուբայի օդանավակայանին հասցված հարվածների հետևանքների կադրերը։
«Թանձր ծուխ Դուբայի միջազգային օդանավակայանում՝ այսօր առավոտյան իրականացված ավիահարվածներից հետո»,- նշվում է Pars Today-ի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն ու Իրանը հարվածներ էին փոխանակել Հորմուզի նեղուցում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարը պահպանվում է: