Ում են ձերբակալել «Ուժեղ Հայաստանից», նրանց թվում կին կա

Այսօր` առավոտից խուզարկություններ են սկսել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակներում։

Մեր տեղեկություններով՝ կան բերման ենթարկվածներ և արդեն ձերբակալված անձինք։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակի պատասխանատու Թաթուլ Բուլոյանի, որը Քարաբերդի նախկին գյուղապետ Մհեր Բուլոյանի որդին էր, բնակարանում և գրասենյակում, որից հետո ձերբակալել են նաև Բուլոյանի կնոջը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *