
«Սինգապուրի վարչապետի հետ խոսում էինք, տարբեր հարցեր էինք քննարկում, և երբ որ ես մի քանի խնդիրների մասին պատմեցի, ասաց՝ հա դե, դուք մեծ երկիր եք, հետևաբար ձեր խնդիրներն էլ մեծ են»,- այս ամսին Խնձորեսկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես խոսում եմ մեր տարածքի փոքրության հետ կապված մեր ընկալման մասին։ Ես մտա «Վիքիպեդիա» և զարմանքով արձանագրեցի, որ Սինգապուրի տարածքը, գիտե՞ք ինչքան է, Սևանա լճի կեսից մի քիչ ավելի, բայց այնտեղ 5,5 միլիոն մարդ է ապրում, և Սինգապուրի տնտեսության ՀՆԱ-ն Հայաստանի ՀՆԱ-ից 11 անգամ ավել է․․․ ՀՀ-ի 29 743 քառակուսի կիլոմետրի վրա կարող է 10 միլիոն հայ ապրել»։