Թրամփը Եվրոպայի հանդեպ նորից է սանկցիաներ կիրառելու

Միացյալ Նահանգները մտադիր է եվրոպական ներկրվող ապրանքների մաքսատուրքերը ավելացնել, եթե մինչեւ հուլիսի 4-ը Բրյուսելը չկատարի առեւտրային գործարքով նախատեսված իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը՝ ամփոփելով նախօրեին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ ունեցած հեռախոսազրույցը։

Թրամփը զրույցը ֆոն դեր Լեյենի հետ անվանել է «հիանալի», նկատելով, որ իրենք բազմաթիվ հարցեր են քննարկել, եւ ունեն համաձայնություն այն հարցում, որ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա։ Նախապես ԵՄ-ն խոստացել է մինչեւ հուլիսի 4-ը կատարել առեւտրային գործարքի իր մասը՝ նվազեցնել ամերիկյան ապրանքների հանդեպ սահմանված մաքսատուրքերի դրույքաչափերը մինչեւ զրոյական մակարդակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *