«Հեզբոլլահը» ռեկորդային կորուստներ ունի. երեկ սպանվել է ավելի քան 200 ահաբեկիչ․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Հեզբոլլահը» ռեկորդային կորուստներ ունի։

««Հավերժական խավար» գործողությունը հզոր հարված էր «Հեզբոլլահին», որը ցնցված և շփոթված էր ներթափանցման խորությամբ և հարձակման մասշտաբով։

Երեկ սպանվել է ավելի քան 200 ահաբեկիչ։ «Հեզբոլլահը» հուսահատորեն ցանկանում է հրադադար, և նրա իրանցի կողմնակիցները նույնպես ճնշում և սպառնալիք են գործադրում նրա վրա՝ խորը վախից ելնելով, որ Իսրայելը կջախջախի «Հեզբոլլահին»։

Իսրայելի պաշտպանության բանակը լիովին պատրաստ է և զինված է գործելու ամբողջ ուժով, եթե Իրանը կրակ բացի Իսրայելի վրա»,- ասել է Իսրայել Կացը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *