Ասեմ՝ որն է մարդկանց հիմնական պահանջը

Հաղթանակ զբոսայգում անցկացվող «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում կուսակցության ներկայացուցիչ Գառնիկ Դավթյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով երկրի ներքին իրավիճակին և հասարակության սպասումներին։

Նա նշել է, որ հասարակությունը, իր ձևակերպմամբ, լավ է հասկանում երկրում առկա խնդիրները և տեսնում է, որ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ դրանք կապելով գործող իշխանության գործունեության հետ։

Դավթյանի խոսքով՝ քաղաքացիների հիմնական պահանջը փոփոխությունն է, քանի որ մարդիկ ցանկանում են ավելի լավ կյանքի պայմաններ, կայունություն և ուժեղ խաղաղություն։

Նա նշել է, որ տարբեր համայնքներում քաղաքացիների հետ շփումների ընթացքում նկատել է դրական վերաբերմունք իրենց քաղաքական ուժի նկատմամբ և ընդգծել է, որ հասարակության մեջ կա փոփոխությունների պահանջ։

Դավթյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական թիմը լուծումներ է առաջարկում առկա խնդիրներին և որպես նպատակ է ներկայացնում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, ներհասարակական լարվածության նվազեցումը և համերաշխության ձևավորումը։

Նրա խոսքով՝ իրենց ծրագրային մոտեցումների առանցքում է ուժեղ և կայուն խաղաղության ապահովումը, ինչպես նաև հասարակության ներսում առկա ատելության և բաժանարար գծերի հաղթահարումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *