ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը օպերատիվ խորհրդակցություն է անցկացնում ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, հայտնում է РИА Новости-ն։
Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ նախագահի նախորդ խորհրդակցությունը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին։ Դրա ընթացքում քննարկվել էր իրավախախտումների կանխարգելման և խափանման, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումների հարցը։
Պուտինի ուրբաթ օրվա ժամանակացույցում նախատեսված է նաև հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բելառուսի առաջնորդը Մոսկվա է ժամանել Հաղթանակի տոնի առիթով։