Վեդիի մանկապղծության դեպքով 3–րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում

Վեդիի մանկապղծության դեպքով 3–րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում։

Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված):

Հիշեցնենք, որ հանրային մեծ աղմուկից հետո միայն իրավապահները ձերբակալեցին, ապա դատարանը կալանավորեց գործով անցնող 2 տղամարդու։ Այսօր որպես մեղադրյալ ներգրավված տղամարդը մեր տեղեկություններով 39 տարեկան է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *