Ալիևի փչած փուչիկից մեր երկիրը ազատելու ենք. Կարապետյան

Գրել էինք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ ամփոփել են քարոզարշավի առաջին օրը, որից հետո քայլերթով շարժվել են դեպի Սամվել Կարապետյանի առանձնատուն՝ վանկարկելով «Սամվել վարչապետ»։

Աջակիցներին իր տան մոտ դիմավորելով՝ Սամվել Կարապետյանը հանդես է եկել ելույթով:
Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է միասնական գործողություններով հաղթահարել առկա քաղաքական և ազգային մարտահրավերները՝ նշելով, որ իրենց տեսլականում Հայաստանը պետք է դուրս գա ներկա վիճակից և շարժվի դեպի, իր խոսքով, ուժեղ և ինքնուրույն պետություն։

«Մեր երկիրն ազատագրելու ենք մեր հայրենիքը խայտառակող, մեր ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *