ԱՄՆ Միլուոքի քաղաքում կայացել է Արևելյան թեմի թեմական պատգամավորական 124-րդ ժողովը, որին մասնակցել են ԱՄՆ արևելյան ափի հայկական եկեղեցական ծխերի հոգևորականները և աշխարհական պատվիրակները․ տեղեկանում ենք «Շողակաթ» ՀԸ-ից։
«Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է Արևելյան թեմի առաջնորդ հաջորդ չորս տարիների համար։ Մեսրոպ եպիսկոպոսը ղեկավարում է ԱՄՆ հայոց արևելյան թեմը 2022 թվականից: Սրբազանը կսկսի իր երկրորդ քառամյա ծառայությունը թեմում՝ ստանալով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաստատումը»,- հայտնում է լրատվամիջոցը։