Հայտնի է՝ որ փողոցները փակ կլինեն «Երևանի գինու օրերը» փառատոնի օրերին

«Երևանի գինու օրերը» փառատոնի օրերին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշվում է, որ հունիսի 4-8-ը՝ ժամը 16:00-22:30-ն, փակ կլինեն Սարյան-Պուշկին խաչմերուկից Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Թումանյան-Փարպեցի խաչմերուկ ընկած հատվածները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *