Ռուս-ուկրաինական ճակատում եռօրյա հրադադար կհաստատվի․ Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում կլինի եռօրյա հրադադար՝ մայիսի 9-ից մինչև 11-ը․ Truth Social սոցցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես նշել է Թրամփը, հրադադարը հայտարարվել է Հայրենական մեծ պատերազմում Ռուսաստանի և Ուկրաինայի համատեղ հաղթանակի առիթով։ Հրադադարը ենթադրում է նաև ռազմագերիների փոխանակում՝ 1000-ը 1000-ի դիմաց ֆորմատով։

«Այս խնդրանքը ես անձամբ եմ արել, և ես շատ եմ գնահատում նախագահ Վլադիմիր Պուտինի և նախագահ Վլադիմիր Զելենսկու համաձայնությունը: Հուսով եմ, որ սա շատ երկար, մահացու և ծանր պատերազմի ավարտի սկիզբն է: Բանակցությունները շարունակվում են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենածանր պատերազմի ավարտի շուրջ, և մենք ամեն օր ավելի ու ավելի ենք մոտենում ավարտին», – նշել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *