«Հորմուզում իրավիճակը հանգիստ է, բայց հնարավոր են բախումներ Իրանի և ԱՄՆ-ի միջև».#Tasnim

«Հորմուզում իրավիճակը հանգիստ է, բայց հնարավոր են բախումներ Իրանի և ԱՄՆ-ի միջև».#Tasnim

Հորմուզի նեղուցում իրավիճակն այս պահին հանգիստ է, սակայն կա Իրանի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի միջև բախումների վերսկսման հավանականություն, հաղորդում է իրանական Tasnim-ը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին։

«Իրանական լցանավերի դեմ ԱՄՆ-ի թշնամական գործողություններից հետո Իրանի ռազմածովային ուժերը ռազմական պատասխան են տվել ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը: Երկու կողմից հարվածների փոխանակումից հետո բախումները դադարել են, և իրավիճակը կարգավորվել է»,- հայտնել Է աղբյուրը։
     Միևնույն ժամանակ աղբյուրը նշել է, որ Իրանը «վճռական պատասխան կտա», եթե ԱՄՆ նավատորմը կրկին փորձի մտնել Պարսից ծոց կամ խնդիրներ ստեղծի իրանական նավերի համար։ «Նման բախումների (Իրանի և ԱՄՆ-ի միջև – խմբ.) վերսկսման հավանականությունը այս տարածաշրջանում (Հորմուզի նեղուցում – խմբ.) դեռևս գոյություն ունի»,- հավելել է գործակալության աղբյուրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *